Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

...Հենց այս մեքենայից էլ ողջ աշխարհով մեկ գնաց QWERTY հանրահայտ գովազդը՝ ստեղնաշարի վերևի շարքի առաջին վեց ստեղները:

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել գրամեքենայի գաղափարը:


1868 թ. հունիսի 23-ին արտոնագրված գրամեքենան գրասեղանի չափսերին էր, միայն մեծ տառերով էր տպում, և մեքենագրողն իր աշխատանքի արդյունքը չէր տեսնում, որովհետև թուղթը ներսում էր թաքնված: Սակայն, հենց այս մեքենայից էլ ողջ աշխարհով մեկ գնաց QWERTY հանրահայտ գովազդը՝ ստեղնաշարի վերևի շարքի առաջին վեց ստեղները: Շոուլզի ստեղնաշարի վրա հենց այսպիսին էին ստեղները: Ճիշտ է, մեքենայի վրա 1 թվով ստեղն չկար, ստեղծողները գտնում էին, որ մեքենագրողները դրա փոխարեն կարող են լիովին «I» տառն օգտագործել,  Shift-ն էլ միայն 10 տարի անց է ավելացվել, բայց տառերի դասավորությունը նույնն է մնացել:


Նորույթն արտադրության մեջ ներդնելու համար Շոուլզը գումար չուներ, և նա դրա իրավունքները վաճառեց հայտնի զինագործ Ֆիլ Ռեմինգթոնին: Նրա ինժեներները մշակումը խելքի բերեցին և այն շուկա հանեցին արդեն «Remington No.1» անունով: 1873թ. մարտի 1-ին  Remington and Sons ընկերությունը Նյու-Յորքում սկսեց առաջին գրամեքենայի մշակումը:


ԱՄՆ Քաղաքացիական պատերազմից հետո (1861-1865թթ.) Remington ընկերությունն, իր արտադրանքի տեսականին լայնացնելով, բացի զենքից սկսեց նաև կարի մեքենաներ արտադրել: Սա արտացոլվեց նաև գրամեքենաների մոդելների վրա, դրանք սկսեցին ուրախ ծաղկավոր նախշերով զարդարել:


Այլ ընկերություններ շուտով գրամեքենաների իրենց մոդելները թողարկեցին, այդ թվում նաև այնպիսինները, որոնք թույլ էին տալիս տպած տեքստը միանգամից տեսնել, ինչպես նաև՝ ռեգիստրի փոփոխությամբ մոդելներ, որոնց վրա կարելի էր և´ մեծատառերով, և´ փոքրատառերով տպել: Կատարելագործված մոդելների արդյունավետությունը և այն փաստը, որ դրանք «չեն լղոզում և թանաքի հետքեր չեն թողնում», վերջիվերջո, բոլոր ձեռնարկատերերի կասկածները փարատեց, և գրամեքենան աշխատանքի տարածված գործիք դարձավ:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. elcode-blog.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ